Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

«Երոպական ժառանգության օրերը» Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

«Երոպական ժառանգության օրերը» Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
22.09.2012 | 18:38

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և «Կարին» ավանդական երգի-պարի համույթը սեպտեմբերի 28-ին հրավիրում են բոլոր ցանկացողներին՝ սովորելու հայկական ավանդական պարեր: Ծրագրված երեկոն տարվա վերջին նման միջոցառումն է լինելու, անցկացվելու է Գաֆէսճեան քանդակների պարտեզում, «Երոպական ժառանգության օրերի» շրջանակներում (սեպտեմբերի 27, 28): Միջոցառումների շարքն այսքանով չի ավարտվում:

«Հանդիպում արվեստի հետ» ծրագրի շրջանակներում տեղի է ունենալու դասախոսություն-քննարկում՝ նվիրված կենտրոնի ցուցադրություններին, նոր արվեստանմուշներին և ներկայացված արվեստագետներին:
Հատուկ միջոցառումների սրահում երաժշտասերները հնարավորություն կունենան լսելու Աղվան Պապոյան սոուլ նվագախմբի համերգը: Երաժշտական երեկոյի շրջանակներում կներկայացվեն միջազգային հայտնի երգեր, այդ թվում եվրոպական հիթեր. սոուլ, ջազ, բլյուզ:
«Երոպական ժառանգության օրերին» Գաֆէսճեան արվեստի կենտրոնն անվճար կլինի բոլոր այցելուների համար, ժամը 16:00-ին կկազմակերպվեն նաև անվճար էքսկուրսիաներ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6070

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ